շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՆԳՆ պաշտոնյան մահացու վրաերթ է արել. Դանիել Իոաննիսյան

ՆԳՆ պաշտոնյան մահացու վրաերթ է արել. Դանիել Իոաննիսյան

ՆԳՆ պաշտոնյան` մահացու վրաերթ է արել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

՛՛Այսպիսով, Ոստիկանության ավտոտնտեսության պետ, նախարար Վահե Ղազարյանի ընկեր (ու Հովիկ Աբրահամյանի սանիկ) Վարդան Ավագյանը երեկ գիշերը Պարոնյան փողոցի վրա, իմ ունեցած տեղեկություններով, մահացու վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի կնոջ։

Վրաերթը, ինձ հասած տեղեկություններով, կատարել է խմած վիճակում` ծառայողական ավտոմոբիլով և օպերատիվ համարանիշերով։

Եթե որևէ մեկը ճանաչում է մահացած կնոջը` խնդրում եմ գրել ինձ (գաղտնիությունը երաշխավորում եմ)։

Հ.Գ. Այս վրաերթի պատասխանատվությունը կիսում են ոստիկանության ղեկավար կազմի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք աջ ու ձախ օպերատիվ համարանիշներ են բաժանում ու պարեկներին հրահանգում են աչք փակել ոստիկանների կատարած խախտումների վրա՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: