երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՆԳՆ ոստիկանությունն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը

ՆԳՆ ոստիկանությունն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

 

  • Կիսվել: