երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն գործում է․ Վահե Ղազարյան

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն գործում է․ Վահե Ղազարյան

Անցած տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ձևավորելու ուղղությամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հաստատվել են նախարարության և ենթակա 3 պետական մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքը, ինչպես նաև ընդունվել են անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը։

«Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն իսկ մրցութային ձևաչափով ձևավորվել և գործում է»,- նշեց նախարարը։

Ղազարյանը նշեց, որ ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) տեղափոխվել են նախարարության տիրույթ։

  • Կիսվել: