շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Նարեկ Սամսոնյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Մելիքյան

Նարեկ Սամսոնյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Մելիքյան

Հենց նոր Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց քրօր 330-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՛՛Իմնեմնիմնի՛՛ փոդքաստով բռնության հրապարակային կոչ ենթադրաբար կատարելու համար։ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ Սամսոնյանը մեղքը չի ընդունել, ցուցմունք չի տվել և շուտով ՛՛լայվ՛՛ ձևաչափով կմեկնաբանի տեղի ունեցածը:

 

  • Կիսվել: