շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու առնչությամբ նշանակվել է ուսումնասիրություն. ՆԳՆ մամուլի խոսնակ

Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու առնչությամբ նշանակվել է ուսումնասիրություն. ՆԳՆ մամուլի խոսնակ

ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ՝ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու առնչությամբ նշանակվել է ուսումնասիրություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եթե նշանակված է ուսումնասիրություն, ուրեմն ինչ-որ խնդրահարույց բան կա:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ օգուտ ունեն նշանակված ուսումնասիրությունները, Սարգսյանն ասաց․ «Ամեն տարվա վերջին կամ սկզբին մենք հրապարակում ենք ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության աշխատանքը, թե քանի ծառայողական քննություն է եղել, քանի ուսումնասիրություն է եղել, քանի ծառայողի նկատմամբ է տույժ նշանակվել։ Դրանց մեջ կան բազմաթիվ ծառայողական քննություններ, երբ կասեցվել է ծառայողական քննությունը, ուղարկվել է նախաքննական մարմին եւ նախաձեռնվել է քրեական վարույթ»։

  • Կիսվել: