կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսանյութի վերաբերյալ ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսանյութի վերաբերյալ ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
 
Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել, և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում:
 

Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին:

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին.

«Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։

  • Կիսվել: