երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ոստիկանության 10 ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար. փոխնախարար

Ոստիկանության 10 ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար. փոխնախարար

 Ոստիկանության 10 ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«2022 թվականին ունեցել ենք 10 ծառայողական քննություն, որի շրջանակներում 10 ոստիկանության ծառայողներ ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։

2022-23 թվականների ժամանակահատվածում ունենք 6 քրեական վարույթ և գտել ենք, որ ատեստավորման շրջանակներում կկարողանանք համակարգում թողնել այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ իրականացնում են իրենց պարտականությունները և պատշաճ իրենց վարձատրել, որովհետև ոստիկանության ծառայողների աշխատավարձը և սոցիալական երաշխիքը բավականին ցածր է»,-ասաց Սարգսյանը։

Փոխնախարարն ընդգծեց՝ ատեստավորումը «գերազանց» հանձնելու դեպքում կրկնակի կլինի աշխատավարձը։

«Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ մեր ոստիկանության ծառայողները չեն կարողանա սեփական ներուժով հաղթահարել ատեստավորումը, մենք վերապատրաստում կանցկացնենք, որպեսզի ոստիկանները կարողանան պատշաճ կերպով անցնել ատեստավորումը»,-հավելեց փոխնախարարը։

  • Կիսվել: