երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Հայաստան-Լիտվա պաշտպանական խորհրդակցություններ. ստորագրվել է 2027 թվականի համագործակցության ծրագիրը

Հայաստան-Լիտվա պաշտպանական խորհրդակցություններ. ստորագրվել է 2027 թվականի համագործակցության ծրագիրը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք Պն-ից։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ամփոփվել են 2026 թվականին կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Խորհրդակցությունների ավարտին Լևոն Այվազյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների խմբի ղեկավար Գաբիա Դամալակայտեն ստորագրել են Հայաստանի ու Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2027 թվականի ծրագիրը։

  • Կիսվել: