երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Հայտնի է` երբ և որտեղ է կայանալու Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Հայտնի է` երբ և որտեղ է կայանալու Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

 Լիբանանի և Իսրայելի միջև շփման գծի շուրջ բանակցությունների հերթական փուլը սպասվում է հոկտեմբերի 22-24-ը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում: Այս մասին հայտնում է լիբանանյան An-Nahar թերթը՝ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպման արդյունքներով էական առաջընթաց առայժմ չի սպասվում, քանի որ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին` Իսրայելում կայանալիք ընտրություններից մի քանի օր առաջ:

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Բեյրութը մտադիր է հանդիպման ժամանակ բարձրացնել Լիբանանի հարավում իրադրության, լիբանանցի և իսրայելցի զինվորականների միջև փոխգործակցության, ինչպես նաև շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման և այսպես կոչված պիլոտային գոտիների ընդլայնման հետ կապված հարցեր:

Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:
Իսրայելցի զինվորականները տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ են պայթեցնում` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու համար։

  • Կիսվել: