կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրը ձերբակալվել է

Նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրը ձերբակալվել է

Փետրվարի 3-ին՝ գիշերը ժամը երեքի սահմաններում, Գյումրիի ռեստորանային համալիրներից մեկի մոտ մի քանի տղամարդ խուզարկել, ապա խլել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հեռախոսն ու դրամապանակը՝ 910 եվրոյով, նաև այդ քաղաքացու ընկերուհու ՌԴ անձնագիրն ու հեռախոսը։ Տուժածները տեղի ունեցածի մասին հայտնել են մոտակայքում գտնվող պարեկներին, ավելի ուշ ոստիկանությունը 4 տղամարդու է ձերբակակել։

«Հրապարակ»-ը գրում է՝ պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը  Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է: «Հրապարակի» տեղեկություններով՝ Աղասի Մաթևոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է:

Լուրի իսկությունը լրատվամիջոցը փորձել է ճշտել Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանից, ով նշել է, որ այս պահին արձակուրդում է, բայց հավելել է, որ այո՛, Աղասի Մաթևոսյանին ձերբակալել են: Հարցին, թե Աղասի Մաթևոսյանը նախկին փոխվարչապետի հորեղբա՞յրն է՝ Պապիկյանը պատասխանել է.

«Գիտեմ, որ ազգակցական կապ ունեն, բայց, կոնկրետ ինչ՝ չգիտեմ»:

  • Կիսվել: