երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանը տեղեկացրել էր Պետրոսյանի ձերբակալության մասին՝ նշելով. ՛՛Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՛՛:

  • Կիսվել: