երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Նախագահը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

Նախագահը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

Նախագահի հրամանագրով, Նանե Սահակյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 16-ի ԲԴԽ-60-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Նանե ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,– ասվում է նախագահի հրամանագրի մեջ։

  • Կիսվել: