հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախաձեռնությամբ ատեստավորման նոր համակարգը կգործի Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողների համար

Նախաձեռնությամբ ատեստավորման նոր համակարգը կգործի Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողների համար

Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է փրկարար ծառայողների համար ներդնել ատեստավորման նոր համակարգ: Այն կգործի փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողների համար: Բացառություն նախատեսվել է միայն ծառայության տնօրենի, նրա տեղակալների եւ ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ապրիլի 12-ի նիստում բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Փրկարար ծառայության մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները:

Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիսից: Համակարգի ծառայողները վերապատրաստման հնարավորություն կունենան 2024 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ծանրաբեռնվածությունը:

Զեկուցողի խոսքով ատեստավորման արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:

Արմեն Խաչատրյանը բարձրացրել է մարզերում փրկարար ծառայության ազատ հաստիքների համալրման հարցը` անհրաժեշտ համարելով համակարգում աշխատանքի ընդունման պարզեցված մեխանիզմների կիրառումը: «Այս պահի դրությամբ մեր երկրում փրկարար ծառայությունը կարեւորագույն ծառայություններից մեկն է»,- ընդգծել է պատգամավորը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ գործադիրը փորձում է հարցի վերաբերյալ գտնել ինստիտուցիոնալ լուծումներ:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:

  • Կիսվել: