ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու մասին հաղորդման կապակցությամբ վարույթ չի նախաձեռնվի

ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու մասին հաղորդման կապակցությամբ վարույթ չի նախաձեռնվի

Ստացել եմ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գրությունը: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նրա փոխանցմամբ, որպես վարույթ չնախաձեռնելու հիմք նշվել է, թե իբր իր ներկայացրած հաղորդումը հանցագործության վերաբերյալ տեղեկություններ չի պարունակում, դրանք ընդամենն փաստաբանի մտահոգություններն են:

«Հիշեցման կարգով նշեմ, որ հաղորդումս վերաբերել է հետևյալ հանգամանքներին.

  1. «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, որի սեփականատերերն, ըստ ԶԼՄ-ների անհայտ են (մեկ այլ լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն հետախուզման մեջ են), ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ից ձեռք բերել՝ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը:
  2. Ազգային անվտանգության ծառայությունն առաջին անգամ գործարքի կնքման վերաբերյալ տվել է բացասական կարծիք, քանի որ տեսել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, իսկ երկրորդ անգամ, չգիտես, թե ինչու տվել է դրական կարծիք, ինչի հիման վրա ՀՀ-ում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը հանձնվու է անհասկանալի անձանց:
  3. Ըստ կարգի, գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը կարող է փոխանցվել միայն այնպիսի ընկերության, որն ունի կապի ոլոևտում փորձառություն: Սակայն Կիպրոսում գրանցված՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, ոչ միայն կապի ոլորտում չունի փորձառություն, այլ գրանցվել է 2022 թվականին ու անհասկանալի է, թե ինչով է զբաղվում:

Հիմա ինքներդ գնահատեք, սրանք իմ մտահոգություննե՞րն են ընդամենը, թե՞ հանցագործության մասին վկայող փաստական տվյալներ։

Վարույթ չնախաձեռնելը բողոքարկվելու է»,-գրում է նա։

  • Կիսվել: