երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Մոտ մեկ տարի առաջ գողացած խողովակները որոշել էր վաճառել, բայց ոստիկանները ձեռքն ընկավ

Մոտ մեկ տարի առաջ գողացած խողովակները որոշել էր վաճառել, բայց ոստիկանները ձեռքն ընկավ

Մայիսի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Ալավերդի քաղաքի 33-ամյա բնակիչը մեկ տարի առաջ քաղաքի Մադան թաղամասի տարածքից գողացել է բաց բաժնետիրական ընկերություններից մեկին պատկանող մետաղյա խողովակները և պատրաստվում է տեղափոխել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվեց Շնող գյուղի բնակչի վարած «ԶԻԼ»-ը, որը բեռնված էր 19 մետաղյա խողովակներով՝ ընդհանուր 35,7 մետր երկարությամբ։

Ալավերդցի 33-ամյա ուղևորը հայտնեց, որ բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող խողովակները գողացել էր մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թ. հունիսի 23-ին, այնուհետև տեղափոխել և թաքցրել էր մոտակա ձորակում, իսկ հիմա վաճառելու նպատակով ցանկանում էր վերոնշյալ բեռնատարով տեղափոխել Շնող գյուղի մետաղի ընդունման կետ։

Մետաղյա խողովակներով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ԲԲ ընկերության լիազորված անձից հաղորդում ընդունելու և վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին։

  • Կիսվել: