շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոտ 900 մարդ չի հայտնվել պատժիչ հաստատություններում տնային կալանքի շնորհիվ. նախարար

Մոտ 900 մարդ չի հայտնվել պատժիչ հաստատություններում տնային կալանքի շնորհիվ. նախարար

Հայաստանում մոտ 900 մարդ չի հայտնվել պատժիչ հաստատություններում տնային կալանքի շնորհիվ։ Այս մասին այսօր ԱԺ-ում պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ արդարադատության նախարարությունն ավելի վաղ գնել էր լեհական մի ընկերությունից մոտ 800 սարք, որոնք հագցնում են մեղադրյալների ոտքին։ Դա, ըստ նախարարի, էապես նպաստել է դատական համակարգի զարգացմանը, մասնավորապես՝ տնային կալանքների մասին որոշումների կայացմանը։

«Առաջին մի քանի ամիսներին ծագել են տեխնիկական խնդիրներ։ Օրինակ, կեղծ ազդանշաններ էին ստացվում։ Եղել են նաեւ դեպքեր, երբ տագնապի ազդանշանները ոչ մի կերպ չէին ֆիքսվում։ Այնուամենայնիվ, վերջին եռամսյակում մենք նկատել ենք, որ համակարգը շատ լավ է աշխատում»,-նշեց Մինասյանը:

  • Կիսվել: