շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացին

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 43-ամյա Էդուարդ Ա.-ն: Նա 2021 թ. նոյեմբերի 16-ից Ղազախստանի Հանրապետության Նուրսուլթան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

  • Կիսվել: