շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մնացական Մարտիրոսյանի եւ Կարեն Ֆարխոյանի ինքնաբացարկի միջնորդությունները մերժվել են

Մնացական Մարտիրոսյանի եւ Կարեն Ֆարխոյանի ինքնաբացարկի միջնորդությունները մերժվել են

Դատավորներ Մնացական Մարտիրոսյանի եւ Կարեն Ֆարխոյանի ինքնաբացարակների միջնորդությունները մերժվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետերի գործով պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Նշենք, որ այս պահին դատարանները քննում են Գորիսի փոխհամայնքապետերին կալանավորելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները։

Ժամը 17։00-ին Մենուա Հովսեփյանի կալանքի հարցով շարունակությունն է, 18։30 Իրինա Յոլյանի կալանավորման քննարկման շարունակությունն է։ Հիմա դատարանը Սուսաննա Սարգսյանի գործով հեռացել է խորհրդակցական սենյակ։ 

Պաշտպանի խոսքով՝ Գորիսի փոխքաղաքապետների եւ նաեւ քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ տրված ցուցմունքներն անհիմն են։

 

  • Կիսվել: