կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՄԻՊ-ի աշխատանքային այցը Սյունիքում շարունակվել է Գորիսում՝ «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ հանդիպմամբ

ՄԻՊ-ի աշխատանքային այցը Սյունիքում շարունակվել է Գորիսում՝ «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ հանդիպմամբ

Ապրիլի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի  դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել են Գորիսի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ և մասնակցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում պատվիրակության անդամները նույնպես հանդես են եկել ողջույնի խոսքով, որից հետո հանդիպումը շարունակվել է անմիջական միջավայրում՝ բոլոր ներկաների մասնակցությամբ մանրամասն քննարկումների շուրջ:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև  «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի ոչ միայն Գորիսի, այլ նաև Գյումրու, Վանաձորի և Բերդի ստորաբաժանումների շահառու կանայք։

Սյունիք աշխատանքային այցը շարունակվում է:

  • Կիսվել: