չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԻՊ-ի աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել թերի վճարված կենսաթոշակը

ՄԻՊ-ի աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել թերի վճարված կենսաթոշակը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել թերի վճարված կենսաթոշակը:

ՀՀ ՄԻՊ-ից  հայտնում են, որ քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիքային աշխատանքային կենսաթոշակի համար իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում: Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Նախարարությունից ստացվել է պարզաբանում, որ համապատասխան հարցումների ու հաստատումների արդյունքում՝ աշխատանքային ստաժում ավելացված ժամանակահատվածների հիման վրա կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելու օրվանից վերահաշվարկվել է քաղաքացու կենսաթոշակը, որի արդյունքում հաշվարկված թերի վճարված կենսաթոշակը վճարվել է։

 

  • Կիսվել: