երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով

ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով

Հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ թվում՝ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն աշխատում են արտակարգ ռեժիմով, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ:
Այս համատեքստում Պաշտպանն իր մանդատի շրջանակներում իրացնելու է ողջ գործիքակազմը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը խորապես վշտակցում է զոհվածների հարազատներին։

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարն է (096) 116100:

  • Կիսվել: