շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միհրան Պողոսյանին ՀՀ վրադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Գլխավոր դատախազության հետ. Վարդապետյան

Միհրան Պողոսյանին ՀՀ վրադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Գլխավոր դատախազության հետ. Վարդապետյան

Միհրան Պողոսյանի վերաբերյալ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Գլխավոր դատախազության հետ, որպեսզի անձը կարողանա փոխանցվել Հայաստան, քանի որ վերջինս գտնվում է այնտեղ և ունի փախստականի կարգավիճակ: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ թեեւ փախստականի կարգավիճակը Պողոսյանին պաշտպանում է, սակայն վերջինս ոչ միայն մեկ տոննա թմրանյութի մաքսանենգության գործի շրջանակներում է հետապնդվում, այլեւ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա հետ կապված վարույթ կա հարուցված, նաեւ կա դրվագ նրա կնոջ հետ կապված:

՛՛Մենք ունենք տվյալներ, որ կինը գույք է ձեռք բերել Իսպանիայում՝ Գրանադայում, եւ այս մասով եւս վարույթ կա հարուցված՛՛,-նշել է Վարդապետյանը՝ հավելելով, որ Միհրան Պողոսյանին վերադարձնելու իրավական գործընթացները հույս են ներշնչում:

  • Կիսվել: