կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մի շարք հանցագործությունների համար հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում

Մի շարք հանցագործությունների համար հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 23-ին Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Արաբկիրի բաժին է ներկայացվել 27-ամյա Տարա Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ (Համակարգչային հափշտակությունը), 285-րդ (Ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը) և 296-րդ (Փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: