չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մենք հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք. Նիկոլ Փաշինյան

Մենք հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական նիստերի անհարկի ձգձգմանը:  Նա նշեց, որ չի կարող դատը տևել հինգ տարի կամ ավելի:

«Սա չի կարելի այսպես, հասկանում եք՝ մենք հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք, մենք էլ ենք հանրության մաս»,- ասաց նա:

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ եթե անձը հիվանդության հետ կապված տեղեկանքներ է բերում, նիստը ձգձգվում է: «Հայտնի գործեր կան, որ հիսունից ավելի տուժող կար»,- ասաց նա և նշեց, որ դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրն են  լուծել:  

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ պրոցեսները պետք է ռեալ առաջ գնան:  «Սա հանրության նկատմամբ անհարգելիության շեմը եթե չի հատել, առնվազն այդ շեմին շատ մոտ է»,- ասաց նա:

  • Կիսվել: