կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկ օրում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք

Մեկ օրում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, հոգեկան ներգործության, խարդախության և կաշառակերության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, սպանության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: