երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեկ օրում գրանցվել է 11 պատահար. 13 մարդ ստացել է վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 11 պատահար. 13 մարդ ստացել է վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի իրացման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, դրամանենգության, թմրամիջոցի մաքսանենգության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և այլ հանցագործության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: