երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024

Մեկ օրում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5275 խախտում

Դեկտեմբերի 4-11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5275 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 51 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 180, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 47, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 725, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 260, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 98, հետիոտնի՝ ոչ սահմանված մասով անցնելու՝ 973 և 1576 այլ իրավախախտումներ։

133 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 161-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 172-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 412-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 109 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15919 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 282 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 198, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1043 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 87, չամրակապված վարելու՝ 2847, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 215, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 361, հետիոտնի՝ ոչ սահմանված մասով անցնելու՝ 103, արագության գերազանցման՝ 1104 և 4056 այլ իրավախախտումներ։ 483 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2291-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1459-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 51-ը՝ բեռնատարներ, 821-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 72 անձ։

 

  • Կիսվել: