հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 19 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 19 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 14-ից 15-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու՝ 4-ական, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, հոգեկան ներգործության՝ 2, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բռնություն գործադրելու հրապարակին կոչերի, ատելության, խտրականության կամ թշնամանք քարոզելուն ուղղված նյութեր կամ առարկաներ տարածելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից վտանգ ներկայացնող առարկա ձեռք բերելու, աշխատանքային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, ընդերքի օգտագործման կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության և քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից վտանգ ներկայացնող առարկա ձեռք բերելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 21-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության փորձի և երեխայի խնամքի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: