հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 121 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 26 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 121 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 26 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 23-ից 24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 49, խարդախության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, խուլիգանության ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, դատական ակտը չկատարելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու` 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է խարդախության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: