կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-ից մարտի 7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 12, հոգեկան ներգործության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, մարդու առևանգման և թմրանյութի իրացման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է խարդախության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: