շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն. գրանցվել է 8 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն. գրանցվել է 8 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 8-ից 9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք:

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 11, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, համակարգչային հափշտակության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խուլիգանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: