շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 63 դեպք. Գրանցվել է 5 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 4 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 63 դեպք. Գրանցվել է 5 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 4 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, խոշտանգման, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, առողջությանը վնաս հասցնելու նախապատրաստության ու ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու կամ պահանջելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: