երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեղրիի նախկին համայնքապետի գործը քննվել է Սյունիքի դատարանում

Մեղրիի նախկին համայնքապետի գործը քննվել է Սյունիքի դատարանում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն մեկ այլ պատգամավորի՝ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործը քննվել է Սյունիքի դատարանում, գրում է 1lurer.am-ը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը դատարան է ներկայացրել խափանման միջոցը փոխելու միջնորդություն։

Ըստ պաշտպանական կողմի՝ վկաները հարցաքննվել են, ուստի ամբաստանյալը չի կարող ազդել նրանց վրա։

Դատախազը առարկել է՝ նշելով, որ դեռ չեն հարցաքննվել ամբաստանյալները։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Մխիթար Զաքարյանը մեղադրվում է արգելոցի տարածքը օտարելու և համայնքային բյուջեին զգալի վնաս հասցնելու համար։

 

  • Կիսվել: