շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Մեդլայն» ԲԿ-ի տնօրենի կալանավորման միջնորդությունը ևս բավարարվել է

«Մեդլայն» ԲԿ-ի տնօրենի կալանավորման միջնորդությունը ևս բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նաև «Մեդլայն» ԲԿ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանի` 2 ամսով կալանավորման միջնորդությունը։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։

«Թոքաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցը կլինի տնային կալանքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու ամսով կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել էին Առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:

 

  • Կիսվել: