երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 200 դեպք. Գրանցվել է 31 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 38 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 200 դեպք. Գրանցվել է 31 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 38 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 6, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու՝ 4, կողոպուտի, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ինքնավնասման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, համակարգչային հափշտակության՝ 2, խոշտանգման, մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, թմրանյութի իրացման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ազատությունից ապօրինի զրկելու, ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, ծնողի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման, փաստաթղթի կեղծիքի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքը ոչնչացնելու նախապատրաստման, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, գրավառուին վնաս պատճառելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող և կամավոր ներկայացել՝ 5-ը։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: