երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մաշտոցի պողոտայում 3 քաղաքացու վրաերթի գործով «Porshe»-ի 28-ամյա վարորդին մեղադրանք է ներկայացվել

Մաշտոցի պողոտայում 3 քաղաքացու վրաերթի գործով «Porshe»-ի 28-ամյա վարորդին մեղադրանք է ներկայացվել

Երևանի Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում 3 քաղաքացու վրաերթի գործով «Porshe»-ի 28-ամյա վարորդին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

28-ամյա վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու մասին արգելքը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Porshe» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ` հարազատներ 38-ամյա և 59-ամյա երկու կանանց և 4-ամյա մի երեխայի։ Վրաերթի հետևանքով 38-ամյա կինը տեղում մահացել էր, իսկ մյուս երկու անձինք տեղափոխվել էին բժշկական կենտրոններ։ Բուժհաստատություն տեղափոխված կնոջ և երեխայի վիճակը, նախնական տվյալներով, գնահատվում է ծանր։

  • Կիսվել: