ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտի 18-ի ժամը 18-00-ի դրությամբ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չեն վերադարձվել․ ԲԴԽ

Մարտի 18-ի ժամը 18-00-ի դրությամբ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չեն վերադարձվել․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայատարարություն է տարածել, որում ասվում է, որ մարտի 18-ի ժամը 18։00-ի դրությամբ դատական գործերի մակագրման՝ առգրավված համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել:

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում արված վերահաստատման գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ մարտի 18-ի ժամը 18-00-ի դրությամբ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել»,– ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ նշված բանալիները փոխանցվել են ԲԴԽ–ին, սակայն նրա գրառումից հետո ԲԴԽ–ն տեղեկացրել էր, որ դրանք չի ստացել։

 

  • Կիսվել: