երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մարտակերտի քաղաքապետը կալանավորվել է

Մարտակերտի քաղաքապետը կալանավորվել է

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը կալանավորվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Դատարանը կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ»,–գրել է Բաբայանը։

Նա նշել է, որ որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Աղրամանյանը։

Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և մանրամասներ հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից։ Ըստ այդմ նա կասկածվում է Փաստաթղթերի կեղծման, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության մեջ։

  • Կիսվել: