երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իրոք զարգացման ճանապարհ է անցել. Քրիստիննե Գրիգորյան

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իրոք զարգացման ճանապարհ է անցել. Քրիստիննե Գրիգորյան

Կարծում եմ, որ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իրոք զարգացման ճանապարհ է անցել: Այս մասին Ազգային ժողովում այսօր ասաց  Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Վստահությունը պաշտպանի հաստատության համար այն երաշխիքն է, այն ուժն է, որով նրա խոսքը, նրա կոչը, իր լիազորությունների շրջանակում, ունի ազդեցություն ադմինիստրացիայի վրա, պետական կառավարման պաշտոնատար անձանց վրա՝ որոշումների վրա ազդելու և խախտումները կանխարգելելու մասով»,- ասաց նա:

Պաշտպանը չհամաձայնվեց այն պնդմանը, որ կա լիազորությունների ոչ լիարժեքություն: «Ես ավելի հակված եմ համարելու, որ մենք ունենք լիազորությունների ոչ ամբողջ պոտենցիալով օգտագործում, և խոսքը չի կարող ոչ մի կերպ վերաբերել պարոն Թաթոյանի կողմից ինչ-որ թերացումներին,  քանի որ Պաշտպանի հաստատության առաջարկությունները երկկողմանի առաջարկության մասին են, և դրա համար էի շեշտում Ազգային ժողովի հետ ավելի ինտենսիվ համագործակցության անհրաժեշտության մասին»,- ասաց նա:

  • Կիսվել: