երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման մրցույթի ամփոփում

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման մրցույթի ամփոփում

2023 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ին, «ԼՈՖԹ» կենտրոնում (հասցե՝ Երևան, Մոսկովյան փող., 3ա շենք) տեղի է ունենալու Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը:

Հաղթողներին կպարգևատրեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ հեռուստա/ռադիո արտադրանք, տպագիր և էլեկտրոնային նյութեր:

2023 թվականին մրցույթին ներկայացվել է 11 հայտ (7 հայտ՝ հեռուստա/ռադիո արտադրանք անվանակարգում, 4 հայտ՝ տպագիր և էլեկտրոնային նյութեր անվանակարգում):

Մրցանակաբաշխությանը կհաջորդի թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս, որի բանախոսներն են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱՍ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և գնահատող հանձնաժողովի անդամները:

Նշենք, որ մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

  • Կիսվել: