հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարդկանց դուր չի գալիս, որ նախարարն ու փոխնախարարը լավ հարաբերությունների մեջ են․ Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին

Մարդկանց դուր չի գալիս, որ նախարարն ու փոխնախարարը լավ հարաբերությունների մեջ են․ Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ՆԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իր ցանկության մասին խոսակցությունները բամբասանք է անվանել։ Հարցը տրվել է այսօր գերատեսչության 2023 թվականի գործունեության արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

ՆԳՆ պետ Վահե Ղազարյանը վստահեցրեց, որ լավ հարաբերությունների մեջ է իր բոլոր տեղակալների, այդ թվում՝ Արփինե Սարգսյանի հետ։ «Եվ ընդհանրապես, պաշտոնները ոչ մեկի համար հավերժ չեն։ Մի անգամ գալիս ենք, մի անգամ գնում ենք»,- փիլիսոփայորեն նկատեց Ղազարյանը։

Իր հերթին Արփինե Սարգսյանն առաջարկել է մեկընդմիշտ արձանագրել, որ սա բամբասանք է և չի համապատասխանում իրականությանը։ «Կամ մարդիկ չեն ցանկանում համակարգի բարեփոխումներ, կամ մարդկանց դուր չի գալիս, որ նախարարն ու փոխնախարարը լավ հարաբերությունների մեջ են, և դա ի շահ ՆԳՆ-ի է»,- ասաց Սարգսյանը՝ առաջարկելով ժամանակն ավելի արդյունավետ ծախսել և կենտրոնանալ խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե բամբասանքների։

  • Կիսվել: