երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարաշի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառությունից հանել են մոտ 93 գրամ մարիխուանա

Մարաշի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառությունից հանել են մոտ 93 գրամ մարիխուանա

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին Կենտրոնական բաժնի գործընկերների հետ: Նոյեմբերի 15-ի երեկոյան ժամը ութին, իրացման նպատակով ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, Մյասնիկյան պողոտայի տներից մեկում ձերբակալվեց ՌԴ քաղաքացի երկու տղամարդ: Ձերբակալման պահին տան հյուրասենյակում նկատելի էին թմրամիջոցի նմանվող զանգվածներ և թմրանյութ պատրաստելու համար նախատեսված սարքավորումներ: 29-ամյա տղամարդիկ տեղափոխվեցին Մարաշի բաժանմունք:

Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ հիշյալ տանն իրականացվեց զննություն: Հայտնաբերվեց յուրաքանչյուրը մոտ 12,5 գրամ կշռող մարիխուանայի նմանվող զանգվածով լցված յոթ փաթեթ, նաև` կանեփի երկու թուփ և նույն զանգվածով լցված տարա:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: