չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մաքսային ծառայողը նոր կերպար է ունենալու՝ նոր համազգեստով

Մաքսային ծառայողը նոր կերպար է ունենալու՝ նոր համազգեստով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում որոշում է կայացրել, որով սահմանվել է, որ Հայաստանում մաքսային ծառայողները նոր համազգեստ պետք է ունենան:

Նախագծի մշակումը պայմանավորված է մաքսային ոլորտում սկսված և շարունակական բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայողի նոր կերպարի տեսլականի կյանքի կոչման շարունակականության ապահովմամբ։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ հաստատված մաքսային մարմնի  հանրային  ծառայողի համազգեստի ձևում շարադրված տեխնիկական բնութագրերը առավել մանրամասնել՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու, առավել որկյալ, հարմարավետ և գործառական համազգեստ ձեռք բերելու նպատակով:

Նախագծի ընդունման պարագայում նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից չափանիշներին բավարարող նոր հագուստ։

  • Կիսվել: