երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանի ֆիզիկական ոչնչացմամբ Արցախն ընկավ․ Նազիկ Ամիրյանը միջնորդություն ներկայացրեց

Մանվել Գրիգորյանի ֆիզիկական ոչնչացմամբ Արցախն ընկավ․ Նազիկ Ամիրյանը միջնորդություն ներկայացրեց

Մանվել Գրիգորյանի ֆիզիկական ոչնչացումը բերեց Արցախի այսօրվա կորստին։ Այս մասին դատարանում հայտարարեց Նազիկ Ամիրյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը։ Նշենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը մոտենում է ավարտին։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։

Նախորդ նիստերի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել է մեղավոր ճանաչել Մանվել Գրիգորյանին և՛ Նազիկ Ամիրյանին՝ Ամիրյանի նկատմամբ որպես պատիժ նշանակելով ազատազրկումը՝ 7 տարի ժամկետով։ Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը ճառով միջնորդել է հետմահու արդարացնել Մ․ Գրիգորյանին և Ն․ Ամիրյանին, թեև թերհավատորեն է վերաբերում, որ այս դատարանը կարող է արդարացնել նրանց։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացած նիստի ընթացքում ճառով հանդես եկավ Նազիկ Ամիրյանը՝ արձանագրելով, որ իրեն մեղսագրվում է մի արարք, որն ինքը չի կատարել, մասնավորապես, մեղադրանքում նշված զենք զինամթերքն օրինական է, իր և ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի անունով գրանցված, երկար տարիներ այդ զենքերը չեն տեղաշարժվել, եղել են նույն սենյակում, որտեղ հայտնաբերվել է, իսկ ինչ վերաբերում է Լճափնյա 28 և 30 հասցեներում հայտնաբերված զենքերին, ապա ինքը չի էլ հասկանում, թե ինչ կապ ունի դրա հետ, նշում է՝ ենթադրելով մեղադրանքի ծավալ չեն լցնում, գուցե վարույթն իրականացնող մարմինը չի պատկերացնում այդ զենքերի քաշը և իր կողմից այդ զենքը տեղափոխելու անհնարավորությունը։ Նրա խոսքով՝ հանրության ականջին հնչեղ լինելու և հանրությանը ցնցելու համար նախաքննական մարմինը մի ամբողջ հեքիաթ է կառուցել։

Ինչ վերաբերում է հայտնաբերված տասնյակ ավտոմեքենաներին, ապա Ամիրյանը վստահեցնում է, որ դա որևէ կապ չի ունեցել իր հետ, իրեն պատկանող ավտոմեքենաները միշտ սպասարկել են իրեն և կայանված են եղել Էջմիածին քաղաքում՝ Ալավերդյան հասցեում։ Ամիրյանը նաև բարձրացրեց միակողմանի քննության հարցը, ըստ նրա՝ չեն դատակոչվել կարևոր վկաները, ինչպես նաև՝ տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում եղել են ցուցմունքներ, այդ թվում՝ Ռուբիկ Գևորգյանի, որոնք հետագայում հաշվի չեն առնվել։ Բացի այդ, չի հարցաքննվել նաև Նետաձգության ֆեդերացիայի քարտուղարը, որի մասին ցուցմունքում նշել է Արմեն Հակոբյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: