շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մանրամասներ կեղծ հետազոտություններ իրականացրած և պետությունից 15 միլիոն հափշտակած հրազդանցի բժիշկ Լիլիա Կարապետյանի գործից

Մանրամասներ կեղծ հետազոտություններ իրականացրած և պետությունից 15 միլիոն հափշտակած հրազդանցի բժիշկ Լիլիա Կարապետյանի գործից

«Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը վերականգնել է իր՝ պետությանը պատճառած մոտ 15 միլիոն դրամի վնասը։ Տեղեկությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լիլիա Կարապետյանը 2018 թվականի մարտի 27-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Հրազդան ԲԿ» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, իր տնօրինմանը և տիրապետմանը հանձնված ուրիշի գույքի՝ պետական միջոցների առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով նույն ընկերության գլխավոր հաշվապահ էդվարդ Սիմոնյանի հետ, 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվшկшնի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, ապօրինի և անհատույց, «Հրազդան ԲԿ» ՓԲ ընկերության դրամարկղից վերցրել և հափշտակել են ընդհանուրը՝ 14.810.000 ՀՀ դրամ գումար:

Նշենք, որ երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ երկրից չբացակայելը, իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է սույն թվականի մարտի 18-ին։

Հիշեցնենք, որ Լիլիա Կարապետյանը «Լիկամեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենն է, որտեղ կեղծ լաբորատոր հետազոտություններ են կատարվել և գրվել անօրինական կեղծ պատասխաններ՝ առանց արյան անալիզների, ինչի մասին դեռ նախորդ տարի ահազանգել էին Հրազդան և Մեղրաձոր համայնքների բնակիչները։

  • Կիսվել: