ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մակարով ատրճանակով զինված երիտասարդը չի կարողացել ճողոպրել պարեկներից

Մակարով ատրճանակով զինված երիտասարդը չի կարողացել ճողոպրել պարեկներից

Այսօր՝ մարտի 25–ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի վաշտի պարեկներ Սամվել Սողոմոնյանն ու Դավիթ Ասատրյանը ժամը 03:00-ի սահմաններում Փարպեցի եւ Պուշկին փողոցների խաչմերուկում հերթական ծառայութունը կատարելիս նկատում են մի երիտասարդի, ով պարեկների մոտ կասկած է առաջացնում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները քաղաքացուն խնդրում են, որպեսզի վերջինս կանգնի, ու մինչ պարեկները կմոտենային նրան, նա դիմում է փախուստի:

Պարեկները մոտ 300 մ հետապնդում են նրան ու կարճ ժամանակում վնասազերծում, սակայն փախուստի ժամանակ քաղաքացին իր մոտ եղած բարսետկայի մեջից կասկածելի իր է հանում ու շպրտում:

Պարզվում է, որ նա պայուսակից շպրտել է Մակարով տեսակի ատրճանակ: 

Պարեկները սահմանազատում են տարածքը։
Պարզվում է՝ Մակարով տեսակի ատրճանակը եղել է լիցքավորված՝ մարտական դիրքի բերված:

Դեպքի փաստով Քննչական բաժնում​ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է: Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Կենտրոնի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Նիկոյանի եւ Երեւան քաղաքի գնդի պարեկները՝ 4-րդ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Էրիկ Դանիելյանն է:

Աղբյուրի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, որ նրա մոտ հայտնաբերվել է Մակարով տեսակի ատրճանակ:

  • Կիսվել: