ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երևանում «Mercedes G»-ն մերկասառույց ճանապարհին բախվում է մեկ այլ վթար ձևակերպող պարեկի ծառայողական ավտոմեքենային

Երևանում «Mercedes G»-ն մերկասառույց ճանապարհին բախվում է մեկ այլ վթար ձևակերպող պարեկի ծառայողական ավտոմեքենային

Վերջն օրերին Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով թե՛ Երևանում, թե՛ մարզերում առաջացած մերկասառույց ճանապարհների պատճառով վթարների մեջ են հայտնվել նաև պետական գերատեսչութունների, օրենսդիր և գործադիր մարմինների ծառայողների, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչների ավտոմեքենաները։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկը Ծառավ Աղբյուրի փողոցում մերկասառույց ճանապարհի պատճառով հերթական ավտովթարը ձևակերպում, երբ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան հայտնվելով այդ սառած ճանապարհին ու վարորդը չկարողանալով արգելակել ավտոմեքենան բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր ժամանած մեկ այլ պարեկներ նշված վթարը ձևակերպում են, կազմում են փաստաթղթեր ու ստուգում են և «յաշիկի» և պարեկի ծառայողական ավտոմեքենաների անվադողերը, որոնք լինում են ձմեռային և վարորդն էլ ենթարկվում է  սթափության փորձաքննության, լինում է սթափ։

  • Կիսվել: