ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մակագրման համակարգի շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել․ ԲԴԽ

Մակագրման համակարգի շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդ է հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մակագրման համակարգի շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել։ 

«Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել » մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»,- ասված է հայտարարությունում:

  • Կիսվել: