ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Լրագրողներ առանց սահմանների»-ն անհանգստացած է Հայաստանում լրագրողների վրա ճնշումների աճով

«Լրագրողներ առանց սահմանների»-ն անհանգստացած է Հայաստանում լրագրողների վրա ճնշումների աճով

«Լրագրողներ առանց սահմանների»-ն անհանգստացած է Հայաստանում լրագրողների վրա ճնշումների աճով։ Ինչպես ասվում է կազմակերպության զեկույցում, չնայած 2018 թվականի մայիսին տեղի ունեցած հեղափոխությանը, լրագրողները հայաստանում ենթարկվում են զրպարտության եւ իրենց աղբյուրները պաշտպանելու նրանց իրավունքը հաճախ խոչընդոտվում է։

Վերջին «զոհերի» թվում է նաև լրատվական կայքում աշխատող լրագրող Սոնա Հարությունյանը՝ 1in.am-ից, որին դատի է տվել ընդդիմադիր լրատվական News.am կայքը նրա Facebook-յան գրառման համար առ այն, որ News.am-ը պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Վերաքննիչ դատարանը վճռել է, որ լրագրողը պետք է «բացահայտի իր աղբյուրը» եւ «ստուգի փաստերը», թեև նա պարզապես արտահայտել է իր կարծիքը ոչ պաշտոնական հարթակում:

Արդյունքում ՝ Հարությունյանը ստիպված է եղել հունվարի 31-ին հերքել իր գրառումը Facebook-ում։ Զեկույցում ասվում է նաև, որ չնայած շատ թերթեր պարբերաբար հաղորդում են անանուն աղբյուրների վրա հղումով նյութեր, միակ թերթը, որին մինչ օրս դատի են տվել, եղել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։

Հետապնդումների զոհ են դարձել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, որի դեմ քրեական գործ է հարուցվել իր աղբյուրները չբացահայտելու համար: Ավելի ու ավելի շատ լրագրողներ են հարցաքննվում իրենց լուսաբանած նյութերի համար, թեև զանգվածային լրատվության միջոցների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը իբր երաշխավորում է դրանց աղբյուրների գաղտնիությունը:

«Մենք մտահոգված ենք հայկական ԶԼՄ - ների դատական հետապնդմանների միտումով», - ասել է ԼԱՍ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բյուրոյի ղեկավար Ժաննա Կավելյեն:

«Դատական համակարգը վարույթներ է հարուցում, որոնք նախատեսված են լրատվամիջոցների «բերանները փակելու» համար։ Լրագրության քրեականացումից խուսափելու համար մենք իշխանություններին կոչ ենք անում խրախուսել առկա արտադատական լուծումների օգտագործումը վեճերի լուծման համար»։

Ըստ զեկույցի լրագրողների դեմ բռնությունները փոխարինվեցին քաղաքական բեվեռացման հետ կապված դատական հետապնդումների արտակարգ ալիքով։ Վերջին չորս տարիների ընթացքում զրպարտության կամ վիրավորանքի վերաբերյալ հայցադիմումների թիվը 1087.1 հոդվածով ավելացել է երեք անգամ։ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է 2019 թվականի 74 դեպքերի մասին ՝ 2016 թվականի 24-ի դիմաց։ Լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ դատական հայցերը սովորաբար մատուցվում են քաղաքական գործիչների կամ գործարարների, երբեմն նաեւ այլ լրատվամիջոցների կողմից: Վնասը կարող է կազմել մինչև 2 միլիոն դրամ (4000 եվրո) ։ Բայց դատավարությանն այլընտրանք էլ կա։

Որպես միջնորդներ կարող են հանդես գալ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԶԼՄ-ների էթիկայի դիտարանը (ստեղծվել է 2007 թվականին Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ) եւ Տեղեկատվական վեճերի խորհուրդը:

Հեղափոխությունից հետո Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը 2018 թվականին 180 երկրներից 80-րդ տեղից 2019 թվականից բարձրացել է մինչեւ 61-րդը, սակայն լրագրողների դատական հետապնդումները կարող են խարխլել այդ դիրքերը 2020 թվականի ինդեքսում:

  • Կիսվել: