կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վարորդական իրավունքի վկայական հնարավոր է ստանալ առցանց՝ ընտրելով քննության օր ու ժամ

Վարորդական իրավունքի վկայական հնարավոր է ստանալ առցանց՝ ընտրելով քննության օր ու ժամ

ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։

Roadpolice.am կայքում գործարկված հարթակը հնարավորություն է տալիս ընտրել որակավորման տեսական և գործնական քննությունների օրն ու ժամը:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ տեղում առաջացող հերթերի խնդիրը կկարգավորվի նոր հիբրիդային համակարգի միջոցով, որը հնարավորություն կտա համադրել օնլայն և կենդանի հերթերը։

  • Կիսվել: